«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերել է պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդրին, դասախոսների վարձատրության բարձրացմանը, սոցիալական հարցերի լուծմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ շարունակվում են սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման քննարկումները: Ըստ նրա՝ պետությունը 85 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն էական նշանակություն կունենա խնդրի լուծման հարցում: